կարևոր
1098 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-19 23:38

«Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին

«Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեսթեր Սիթի»-ին:

«Տոտենհեմ»-ին հաջողվեց  3:0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Նախ խաղի մեկնարկում ինքնագոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ջասթինը: Հետագայում Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմ»-ը մրցաշարային աղյուսակում  6-րդն է, իսկ «Լեսթեր Սիթի»-ն` 4-րդը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց մեկ տուր: