կարևոր
1568 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-19 19:07

Կոչ ենք արել մեր գործընկերներին, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին․ Արայիկ Հարությունյան

Կոչ ենք արել մեր գործընկերներին, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին․ Արայիկ Հարությունյան

Հուլիսի 19-ին Տավուշի մարզպետի հետ այցելել ենք մի շարք համայնքներ, մանավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ: Դրանց մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ: Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ին ինչպես են նախապատրաստվել կամ նախապատրաստվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հիմա քննարկում ենք սեպտեմբերի 1-ին առկա ուսուցման մեթոդով, բայց սրան գումարվել է լարված ռազմական իրավիճակը մի շարք համայնքների շուրջ: Մեզ նաև հետաքրքրում էր, թե ապաստարանների և անվտանգության տեսակետից դպրոցներն ինչպես են պատրաստված: Ըստ էության, ապաստարաններ կան, բայց պարոն մարզպետի հետ մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին և խոսել ենք նաև համայնքապետարանների հետ, որպեսզի աջակցություն ստանան էս առումով, և մինչև սեպտեմբերի 1-ը ոչ միայն այն համայնքներում, որտեղ այցելել ենք, այլև սահմանապահ մյուս համայնքներում նույնպես պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից, և մենք սեպտեմբերի 1-ին ապաստարանի տեսակետից ապահովված լինենք։ Նախարարության կողմից աջակցություն կլինի, որպեսզի ապաստարանները պատշաճ աշխատանքային վիճակի բերվեն:

Հակառակորդը թիրախավորել է կրթական հաստատությունները, որը կրթական իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից անթույլատրելի իրավիճակ է: Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝մեր մտահոգությունները հայտնելով։  Կոչ ենք արել մեր գործընկերներին, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին»,- նշել է նախարարը: