Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ավագը հեռացել է թիմից: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Դմիտրի Գուզը հեռացավ «Արարատ-Արմենիայից». 32-ամյա ռուս պաշտպանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Դմիտրի Գուզը թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Դմիտրին մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Ռուժդի Աշենտեն հեռացավ «Արարատ-Արմենիայից». ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: