կարևոր
1983 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-19 16:26

Հռոմի Պապը Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

Հռոմի Պապը Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երկխոսության միջոցով կոչ է արել հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Մտահոգությամբ հետեւում եմ վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված լարվածության սրմանը»- հայտարարել Է քահանայապետը՝ ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ, դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:

Ֆրանցիսկոս պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար եւ հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության եւ բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատեւ խաղաղ լուծման՝ ի բարօրություն այդ ժողովրդների։