կարևոր
1848 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-19 15:41

Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին․ կա տուժած

Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին․ կա տուժած

Հուլիսի 19-ին` ժամը 12:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի լողափի մոտ մոտորանավակը բախվել է քարին, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ափ:

Սյուզաննա Բ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: