կարևոր
2634 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-19 12:53

Աղի լճում երիտասարդ է խեղդվել

Աղի լճում երիտասարդ է խեղդվել

Հուլիսի 19-ին` ժամը 06։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մտել է Աղի լիճ և անհետացել տեսադաշտից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Վիտալի Շ․-ի դին (մոտ 24 տ․) տեղի ուժերով դուրս է բերվել լճից։