կարևոր
1966 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-18 22:29

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր երկրների հետ

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր երկրների հետ

Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի միջազգային արձագանքին։

«Եղավ այս իրադարձությունների հետ կապված մեր թե գործընկերներ պետությունների, թե միջազգային կազմակեպությունների միանշանակ գնահատականը, որն ուղղված էր էսկալացիայի թուլացմանը և կայունացման հաստատմանը»,-ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Մնացականյանը այս ընթացքում ունեցել է երկու տասնյակից ավելի հեռախոսազանգեր գործընկերների հետ, տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները հուլիսի 12-ից տեղի ունեցող իրադարձությունների մասին օպերատիվ տեղեկատվությունը փոխանցում էին գործընկեր պետություններին։

«Դրա համար ունենք նաև միջազգային հանրության գնահատականը, որտեղ նշված է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն լարվածության թուլացման և կայունացման հաստատման ուղղությամբ»,- եզրափակեց Նաղդալյանը։