կարևոր
1383 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-18 21:36

Տավուշի սահմանամերձ համայքներին տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ

Տավուշի սահմանամերձ համայքներին տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ամբուլատորիաներին այս օրերին տրամադրվել են լրացուցիչ բժշկական սարքավորումներ: Հուլիսի 18-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Գյուղերին տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքնենաներ: Այսինքն՝ մենք ամեն օր ավելի ենք ուժեղացնում մեր քաղաքացիական պաշտպանության համակարգը»,-ասաց մարզպետը:

Նա նշեց, որ այսօր ինտենսիվ հրապարակումներ են կատարել մարզպետարանում գործող աշխատանքային խմբերի հետ կապված, որպեսզի նախ քաղաքացիները տեղեկացված լինեն, թե ինչ է արվում, ապա նաև ցանկության դեպքում կարողանան աջակցություն ցուցաբերել: Հայկ Չոբանյանը կոչ արեց աջակցության պարագայում օգտագործել մարզպետարանի հարթակը:  

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարելՀայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել էին իրենց դիրքԺամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել էին հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվելԱվելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ