Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց: Հավաքվածները ծածանում են Հայաստանի դրոշը, բաց թողնում կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ:
Հայերը բարձրախոսով նիդերլանդական հանրությանը ներկայացնում են տարբեր ժամանակներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, գործողությունների մասին: