կարևոր
1913 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-18 18:25

ՌԴ-ի կողմից զորավարժությունների անցկացման մասին լսելուց հետո Հասանովը շտապել է զանգել Շոյգուին

ՌԴ-ի կողմից զորավարժությունների անցկացման մասին լսելուց հետո Հասանովը շտապել է զանգել Շոյգուին

Ադրբեջանի իշխանություններին վախեցրել է Ռուսաստանի Դաշնության կողմից զորավարժությունների անցկացումը և ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, կարծիքների փոխանակման ընթացքում բարձրացվել են տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Սերգեյ Շոյգուն Հասանովին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգադրությամբ անցկացվող մարտական պատրաստության ստուգումների մասին։

Նշվել է, որ միջոցառումը պլանային  բնույթ է կրում՝ «Կովկաս -2020» առաջիկա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ անսպասելի ստուգումներ են անցկացվում Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում, Օդադեսանտային զորքերում, Հյուսիային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ծովային հետևակում։ Ստուգման շրջանակում կանցկացվի 56 մարտավարական զորավարժանք։