կարևոր
756 դիտում, 11 ամիս առաջ - 2020-07-18 18:00

COVID-19. Աշխարհում մահացածների թիվն անցել է 600 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում մահացածների թիվն անցել է 600 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 238  հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 600 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 506 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 771 հազար 101 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 142 հազար 080 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 049 հազար 140-ի, մահերինը՝ 77 հազար 964-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 053 հազար 552, մահերինը՝ 26 հազար 467:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 765 հազար 437 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 234 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 247 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 345 հազար 537 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 12 հազար 799 մարդ: 6-րդ տեղում հայտնվել է Հարավային Աֆրիկան 337 հազար 594 ընդհանուր, 4 հազար 804 մահվան դեպքով:  Հաջորդ տեղում է հայտնվել Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 331 հազար 298 է, մահերի թիվը՝ 38 հազար 310: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 326 հազար 539 է: Վարակի հետևանքով մահացել է 8 հազար 347: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 307 հազար 335 ընդհանուր, 28 հազար 420 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 293 հազար 239 է, մահերինը՝ 45 հազար 233:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 644, որից ապաքինվել է 78 հազար 758-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1018-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 271 հազար 606 է, մահերինը՝  13 հազար 979: Թուրքիան առանձնանում է 217 հազար 799 ընդհանուր, 5 հազար 458 մահվան դեպքով:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 248 հազար 416 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 106 հազար 308, մահերինը՝ 154: Եգիպտոսում առկա է 86 հազար 474 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 188 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 56 հազար 711 է, մահացածներինը՝ 338: Լիբանանում կա 2 հազար 700 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 40: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 496-ի: Վարակի հետևանքով մահացել է 25 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: