կարևոր
2272 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-18 15:24

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ` հայկական ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ` հայկական ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա, ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս:

Դժբախտաբար, դա ազդել է նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ մեծածախ շուկաների վրա: Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ըստ դիտորդների և ականատեսների՝ կեսգիշերին մի  շարք առևտրային բազաներից հանվել են հայկական ապրանքներով բեռնատարներ: Շատ մատակարարներ մատնանշել են իբր թե  ապրանքի փչացած լինելու և հետագայում դրանք վաճառելու անհնարինության հանգամանքը, ինչը, անկասկած, կարող է ազդել բազմաթիվ ընտանիքների բարեկեցության վրա:

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները դիմել են LeoMall առևտրի կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, կապ հաստատել զանգվածային լրատվամիջոցների հետ, նաև տարածել տեղեկատվություն համացանցում: Այդ քայլերից հետո  Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա տ. 59 հասցեում գտնվող LeoMall առևտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առևտրի կազմակերպումը, առևտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը` շուկաներից արտահանվող բոլոր ապրանքների վաճառքի համար, նաև ապրանքով լի բեռնատարները առևտրի համալիրի կայանատեղի տեղափոխելու հնարավորությունը՝ ապահովելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունն ու հետագա վաճառքը:

Գագիկ Ծառուկյանը նաև հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա անգամ թեթև ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ փոխգործակցության համար և տեղեկացնել Սանկտ Պետերբուրգի գործադիր իշխանություններին՝ պարզելու բոլոր հանգամանքները և օգնության հնարավոր տարբերակները:

Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել  +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով: