կարևոր
1339 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-18 13:48

Ռուսաստանում անտառային հրդեհները մոտ 42 000 հա տարածք են ընդգրկում

Ռուսաստանում անտառային հրդեհները մոտ 42 000 հա տարածք են ընդգրկում

Ռուսաստանում՝ Սիբիրում, անտառային հրդեհները շուրջ 42 000 հա տարածք են ընդգրկում, վերջին մեկ օրում այրվող տարածքների մակերեսը մոտ 9000 հա-ով կրճատվել է: Այս մասին հաղորդում  ՏԱՍՍ-ը:

Ամենուժգին հրդեհները ներկա պահին Խանտի-Մանսիսկի ինքնավար օկրուգում են գրանցվել. այդ շրջանում ավելի քան 13 000 հա անտառ է այրվում: Ավելի քան 8000 հա անտառ Ամուրի մարզում է այրվում, շուրջ 6500 հա՝ Իրկուտսկի:

Հրդեհները տարածվել են նաև Բուրյաթիայի, Բաշկորտոստանի ինքնավար հանրապետություններում, Կրասնոյարսկի, Խաբարովսկի շրջաններում, Սվերդլովսկի մարզում և Յակուտիայում:

Անտառային հրդեհները  մարելու աշխատանքներին ավելի քան 5500 մարդ է ներգրավված, ինչպես նաև՝ 894 միավոր տեխնիկա: Աշխատանքներին աջակցում է նաև օդուժը:

Փորձագետները Սիբիրում նման հսկայական ծավալներով հրդեհները կլիմայական փոփոխություններով են պայմանավորում: