կարևոր
1176 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-18 12:24

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը: Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ պատվաստանյութը հասանելի կլինի 18-60 տարեկան կամավորների համար: Փորձարկումներն անցկացվել են էմիրաթական G42 ընկերության և «Sinopharm China National Biotec Group»- ի միջև համագործակցության արդյունքում: Պատվաստանյութի փորձարկման հաջող ավարտի դեպքում այն կարող է շուկա մտնել 2020 թ․-ի վերջին։

ԱՄԷ-ն իրականացրել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 4 միլիոն թեստավորում և գրանցել է աշխարհում ամենաբարձր ցուցանիշը՝ թեստավորելով երկրում յուրաքանչյուր 2.5 մարդուց մեկին։ Այժմ շվաբրային թեստերի արդյունքները հայտնի են դառնում մի քանի ժամվա ընթացքում, իսկ ԱՄԷ-ի կողմից մշակված լազերային փորձարկման տեխնոլոգիան, որն ակնթարթային արդյունքներ է տալիս, կիրառվում է Դուբայ-Աբու Դաբի սահմանին։

ԱՄԷ-ում ավելի քան երեք ամսվա ընթացքում առաջին անգամ 48 ժամ շարունակ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան նոր դեպքեր չեն գրանցվել։

Էմիրությունների մայրաքաղաքում հյուրանոցների զբաղվածության մակարդակը հուլիսի 1-ից բարձրացել է 3% -ով և ակնկալվում է, որ այն կշարունակի ավելանալ՝  երկրում այս ոլորտի խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների մեկնարկի արդյունքում։

Արաբական Միացյալ Էմիրությունները COVID-19-ի  դեմ պայքարի համար օգնություն է ուղարկել Ղազախստան, Մեքսիկա և Բուրկինա Ֆասո: Ընդհանուր առմամբ  73 երկիր ԱՄԷ-ից ստացել է ավելի քան 1000 տոննա օգնություն:

Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ԱՄԷ-ի մեկնարկած հայրենադարձության չվերթներով ավելի քան 320,000 մարդ վերադարձել է հայրենիք։

Էմիրաթական ‹‹Etihad›› ավիաընկերությունը գործարկել է ուղևորների համար տնային թեստավորման ծառայությունը, որի շրջանակներում բուժաշխատողները կայցելեն բոլոր ցանկացող ուղևորների տուն՝ նրանց տեղում նրանց թեստավորելու։

ԱՄԷ Կառավարության նոր կազմը խոստացել է երկիրն ավելի լավ պատրաստել հետհամաճարակային շրջանին։  

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է. «Իմ եղբոր՝ Ն․Գ․ շեյխ Մուհամեդ բեն Զայդի աջակցությամբ ԱՄԷ կառավարությունն արագորեն արձագանքեց գլոբալ նոր փոփոխություններին: Շրջապատող մարտահրավերներին արձագանքելու, պատշաճ որոշումներ ընդունելու և մեր գերակայությունները վերափոխելու առումով մենք աշխարհի լավագույն պետությունների շարքում ենք»։ 

Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը նշել է․ «Այսօր մենք հայտարարում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում  ԱՄԷ-ում COVID-19- ի հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել: Խորին երախտագիտություն ենք հայտնում մեր առաջնագծի հերոսներին և հասարակությանը` նախազգուշական միջոցառումներին հավատարիմ մնալու իրենց հանձնառության համար: Մենք պետք է շարունակենք մեր հավաքական ջանքերն այս մարտահրավերը լուծելու համար»:

Հատկանշական է, որ նախորդ օրվա ընթացքում ԱՄԷ-ում  գրանցվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1036-ով, այսպիսով երկրում ընդհանուր վարակվածների թիվը հասել է 56 հազար 422-ի,  բուժվածներինը՝ 48 հազար 448-ի, իսկ մահացածներինը՝ 335-ի։