կարևոր
1948 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-18 11:35

Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու. Տիգրան Աբրահամյան

Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Դրանց հանրայնացումը քաղաքական, բարոյահոգեբանական, քարոզչական առումով կարող է մեծ օգտակարություն ունենալ, բայց որոշակի պայմանններում կարող են ստորադասվել այլ գործոնների՝ ի շահ պետության:

Դա միայն Տավուշին չի վերաբերվում, դա առհասարակ պատերազմի չգրված կանոններից է:

Պետք չէ ռազմական գործողությունների այս փուլը չավարտված ակնկալել, որ պաշտոնական մակարդակով մեզ հետաքրքրող բոլոր հարցադրումների պատասխանները կստացվեն: Դրանց մի մասը դեռ կստացվեն, մի մասը՝ միգուցե չստացվեն, նպատակահարմար չլինի:

Կարևորը արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով»,- գրել է նա։