կարևոր
1543 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-18 10:39

Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը

Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը

Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը: Այս մասին հաղորդում են Արարատ բշժկական կենտրոնից:

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը։

Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից, դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում որպես թերապևտ՝ անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։

Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գեւորգյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։

Աստված հոգիտ լուսավորի բժշկուհի ջան»,-ասված է հաղորդագրությունում։