01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ևս անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին և հայտնել իր աջակցությունը:
«Այս «սև» օրերին լրջորեն անհանգստացած եմ Ադրրբեջանի դաժան հարձակումներով և Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ռասիստական հայտարարություններով: Չնայած գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտեց ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադարի կոչը և հարձակում սկսեց Հայաստանի վրա: Ադրբեջանը սպառնում է հրթիռային հարվածներ հասցնել ատոմակայանին ՝ այդպիսով խախտելով միջազգային մարդասիրական օրենքը, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր ցեղասպանական մտադրությունները: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջափակել է հրետանային գնդակոծություններով, իսկ այնուհետև հաղորդել, որ հայկական ուժերը գնդակոծել են իրենց սեփական ուղին: Միջազգային հանրությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի և անհապաղ ու կոշտ միջոցներ ձեռնարկի՝ հետագա սրացումներից ու մարդկային կորուստներից խուսափելու համար: Մենք մեր Սուրբ երկրի պաշտպաններն ենք. աշխարհում առաջին քրիստոնեկան ազգը: Թող Աստված օրհնի Հայաստանը»,-գրել է Ղազարյանը: