կարևոր
1839 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-18 09:25

Վթար՝ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Վթար՝ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում․ կա տուժած

Հուլիսի 17-ին՝ ժամը 21։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի երթուղայինը (վարորդ՝ Վարդան Պ․) և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ջ․, ծնված 1987 թ․)։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: