կարևոր
1577 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 23:50

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք, ձեզնից մե՛կն եմ. Ալեքսանյանն աջակցություն է հայտնել սահմանապահներին

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք, ձեզնից մե՛կն եմ. Ալեքսանյանն աջակցություն է հայտնել սահմանապահներին

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է Ալեքսանյանը:

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով: Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ձեզանից մե՛կն եմ։ Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,-գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ հայկական բանակի զինվորներին իրենց աջակցությունն էին հայտնել Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը: