կարևոր
1988 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 23:41

«Նոա»-ն պայմանագիր է կնքել 21-ամյա հայ պաշտպանի հետ

«Նոա»-ն պայմանագիր է կնքել 21-ամյա հայ պաշտպանի հետ

Հայաստանի նորընծա գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալում ունի: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:  

«Նոա»-ն պայմանագիր է կնքել 21-ամյա պաշտպան Արման Մկրտչյանի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 33-ամյա կիսապաշտպան Դենիս Դեդեչկոյի հետ: 

«Նոա» ֆուտբոլային ակումբն արդեն իսկ ավարտված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, ինչպես նաև դարձավ գավաթակիր: