կարևոր
1508 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 23:20

Էլմար Մամեդյարովը դեռ տանն է. այսպես են վերնագրում հոդվածները ադրբեջանական ԶԼՄ-ները

Էլմար Մամեդյարովը դեռ տանն է. այսպես են վերնագրում հոդվածները ադրբեջանական ԶԼՄ-ները

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնից ազատվելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել։

«Մարդու համար պաշտոնը հավերժ չէ։  Հետևաբար ես նորմալ եմ զգում: Ես աշխատել եմ, երկար ժամանակ ծառայել եմ»,- ասել է Մամեդյարովը։

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ նախկին նախարարը նշել է, որ ընդամենը երկրորդ օրն է, ինչ իրեն ազատել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից. «Ես նստած եմ տանը: Որևէ որոշում չունեմ ապագայի հետ կապված: Խոստանում եմ, հենց որոշում կայացնեմ, այն կկիսեմ ձեզ հետ»:

Լրագրողի այն հարցին, թե մտադրություն ունի՞ մնալ Ադրբեջանում, թե գնալ ԱՄՆ՝ իր երեխաների մոտ, Էլմար Մամեդյարովը պատասխանել է. «Ես ասացի, որ դեռ ոչինչ չեմ որոշել: Երբ ես մի քայլ անեմ, դուք կիմանաք»:

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է Արտաքին գործերի նորաշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի մասին, կան մարդիկ, որոնք շեշտում են, որ նա դիվանագիտական ոլորտում փորձ չունի, Մամեդյարովը պատասխանել է. «Հաջողություն եմ մաղթում Բայրամովին: Նա գրագետ մարդ է: Մենք իրար ճանաչում ենք: Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա այս հարցը ինձ չպետք է ուղղել: Հետևաբար, լավ կլինի, եթե հենց նրան այդ մասին հարցնեք»։