Իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
38-ամյա մասնագետը ոչ միայն կլինի գլխավոր թիմի դարպասապահների մարզիչը, այլև կհամակարգի ողջ ակումբում, այդ թվում` ակադեմիայում դարպասապահների հետ տարվող աշխատանքները։
Պերեսն իր մարզչական կարիերան սկսել է 2015 թվականին։ Մինչև 2017 թվականն աշխատել էիսպանական «Մարինո» ակումբում, 2019/2020 մրցաշրջանում եղել է Վանաձորի «Լոռի» ֆուտբոլայինակումբի դարպասապահների մարզիչը։