կարևոր
806 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 22:06

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ․Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ․Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ։ Այս մասին հուլիսի 17-ի երեկոյան մամուլի ասուլիսում հայտնել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քիչ են եղել կրակոցները: Դրանք եղել են միայն հրաձգային զենքերից»,- ասել է Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այցելել է զորամասերից մեկը և արձանագրել, որ զորքի և հրամատարարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։

«Տեսնում են ամբողջովին հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանա արժանի հակահարված»,- ասել է Հովհաննիսյանը։