կարևոր
2084 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-17 21:09

Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց տարհանում չի իրականացվում․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի:
Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի ու բնակչի կողքին ենք և արագ արձագանքում ենք բոլոր խնդիրներին:

Եվս մեկ անգամ խնդրում եմ բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել մեզ հետ»,- գրել է նա: