կարևոր
1529 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 20:21

Գերագույն ռադայի պատգամավորը խստորեն քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Գերագույն ռադայի պատգամավորը խստորեն քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան խստորեն քննադատել է իրենց ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ: «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ պատգամավորի կարծիքով, այդպիսի «դիվանագիտական» գործունեությունը բերում է անառողջ արդյունքների:

«Միակողմանի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի կոնֆլիկտի հետ, մասնագիտական անպիտանիության ցուցիչ է, պարոնայք: Եվ եթե պարոն Բոդնարի թեթևամտության հետ կապված պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, ապա ընդհանուր ձեր աշխատանքի գնահատականը թող տա միջազգային դիվանագիտական հանրությունը: Ես պարզապես հիշեցնեմ, որ նման թեզեր վերը նշված կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հարթակում հայտնում է միայն Թուրքիան: Միգուցե դուք չունեք որակավորված մասնագետներ, միգուցե օգնություն է անհրաժեշտ, կամ մասնագիտական գրքեր արժե նվիրել: Դուք տեղեկացրեք, պատգամավորական թևը կօգնի»,-հայտարարել է Վոլոդինան: 

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարություն էր արել՝ աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, թեպետ սադրիչ գործողություները նախաձեռնել է Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի տարածքից դուրս: