կարևոր
2344 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 19:42

Վարչապետը Լուկաշենկոյին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- գրել է Գևորգյանը: