23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների եւ մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը: Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակելու է գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով: