19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։
Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային պարկի առաջնահերթություններից է։