կարևոր
1336 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 17:26

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության համար

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը հայ-ադրբեջանական սահմանին խաղաղության համար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Մենք հետևել ենք հուլիսի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով:

Այդ առնչությամբ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»։