կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 16:59

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունը։ Ստորագրված օրենքներն են՝

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը,

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը: