կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 16:01

Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա․ հայ համայնքը դիմակայում է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ  Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։

Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, և ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ 

«Քանի որ Ադրբեջանը մեծ գումարներ է հատկացնում այդ նպատակի համար, Մեծ Բրիտանիայում ադրբեջանական լոբբին բավականին ուժեղ է։ Բավական մեծ թվով ուսանող երիտասարդներ և ընտանիքներ ունեն։ Նրանք ուզում են ՀՀ-ում սահմանային սրացումը ներկայացնել որպես Հայաստանի կողմից ագրեսիվ ակտ և ամեն կերպ հետևում են այդ գծին։ Այս պատճառով նրանք ցույց կազմակերպեցին։ Նրանք ձախողեցին  Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում այս թեմայով քննարկում կազմակերպելը, քանի որ առաջարկը 650 պատգամավորից ընդամենը 4-ն էր ստորագրել»,-ասաց նա։

Անետ Մոսկոֆյանը նշեց, որ ցույցը մեկ ժամով էր արտոնված։ Երբ այն սկսվեց, ադբեջանցիները մայթի մյուս կողմում էին, հայ համայնքի ներկայացուցիչները՝ դեսպանության կողմը։

«Սկզբում միայն բղավում էին, շատ անշնորհք ու բիրտ էին իրենց պահում՝ մեզ վատ խոսքեր ասելով և գրգռում էին։ Սկզբում ոստիկանների թիվը շատ քիչ էր, ադրբեջանցիները հարձակվեցին մեր տղերքի վրա, մի քանի ծեծկռտուք եղավ։ Ես մոտեցա մեկ ոստիկանի, ասացի՝ սրանք ֆանատիկոսներ են, ձեր պարտականությունն է, խնդրում եմ պաշտպանեք մեզ՝ լրացուցիչ ուժեր ուղարկեք ոստիկանների։ Այդպես էլ եղավ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը։