կարևոր
1382 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 15:25

Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից. այսօր կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է. ԲԿ

Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ. արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բկ-ի ֆեյսբուքյան էջից։

«Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետեւանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասվում է գրառման մեջ։