կարևոր
1503 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 15:08

Ո՛չ պատերազմին. խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ Մարտիրոսյան

Ո՛չ պատերազմին. խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ Մարտիրոսյան

Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ շեշտելով, որ մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին Մարիտիրոսյանը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

«Հայաստանի այդ հրաշալի շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հորս կողմից իմ բոլոր նախնիները հենց  Հայաստանի Տավուշի մարզից են: Մի քանի օր է՝ այնտեղ մարտեր են: Վառ հիշատակ բոլոր նահատակներին: Բացի այդ, դադարե՛ք սադրել հայոց բանակը: Դադարեցրեք ապատեղակտվությունը հորինված «հայկական ագրեսիա»-ի մասին»,-պահանջել է Մարիտիրոսյանը և ընդգծել, որ Հայաստանի վրա յուրաքանչյուր հարձակում կասեցվելու է:  

Նա կարծում է՝ այդպես է եղել միշտ, այդպես կլինի միշտ: «Ո՛չ պատերազմին:  Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,-եզրափակել է Գարիկ Մարտիրոսյանը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

С большой тревогой слежу за событиями на северо-восточной границе Армении. Этот прекрасный регион Армении - моя малая Родина. Именно из Тавушской области Армении все мои предки со стороны отца. Несколько дней там были бои. Светлая память погибшим! И еще. Перестаньте провоцировать армянскую армию! Остановите дезинформацию о вымышленной «армянской агрессии»!Любая атака на Армению будет отбита. Так было всегда. Так будет всегда. Нет войне! Мир - единственное решение.Мир - единственный язык для разговора с Арменией.