08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել Արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։
Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։