04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ֊ը սահմանային լարվածության ֆոնին բաց է թողել կարևոր աշխատանքը, ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
«Այս իրավիճակում ՊՈԱԿ֊ի աշխատակիցներն, առավելևս, բաժնի ղեկավարները պետք է համակարգված աշխատանք իրականացնեին տեղեկատվական դաշտում և ֆեյսբուքյան ստատուսները պետք է լինեին ապատեղեկատվությունների հերքումն ու պաշտոնական տեղեկատվության տարածումը, մինչդեռ վերջիններս փորձում են կամ պիտակավորել տարբեր հասարաքաղաքական ներկայացուցիչների կամ ծաղրում են կամ վիրավորում: Այսինքն` բուն աշխատանքի փոխարեն, անում են ամեն ինչ ընդդիմախոսներին լռեցնելու համար:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում գիտակցել իրավիճակի լրջությունն ու ուժերը համախմբել առաջնային կարևորության աշխատանքներում»,- նշված է հայտարարութւյունում: