կարևոր
1126 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 13:02

Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի սադրանքը

Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի սադրանքը

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը նաեւ աշխարհի ուշադրության կենտրնում է. «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը»,-ասվում է Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ:

«Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ: Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն անմիջական հետեւանքն է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի վարած եւ նրա համար ցանկալի ռազմավարության՝ սրել լարվածությունը: Պատերազմը հարմար սողանցք է նրա համար, ով ցանկանում է շեղել սեփական ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքն է պարտադրել՝ հիմնարար ազատությունների ոտնահարում, կաշառակերություն, հովանավորչություն եւ թալան: Հայաստանը ներակայացնելով որպես «Արեւմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայության իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով ավարտին հասցնելու ավելի քան մեկդարյա ցեղասպանությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները դատապարտել են նաեւ Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի աջակցությունը: