կարևոր
1800 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 11:30

Հուլիսի 16-ին նախատեսված Երևան-Բոստոն չվերթը կիրականացվի հուլիսի 18-ին

Հուլիսի 16-ին նախատեսված Երևան-Բոստոն չվերթը կիրականացվի հուլիսի 18-ին

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50):

Ս. թ. հուլիսի 16֊ի Icelandair ավիաընկերության Երևան-Բոստոն չվերթը տեղափոխվել է հուլիսի 18-ին (մեկնում 13։10)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»: