կարևոր
754 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 09:43

Սյունիքի մարզում քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Սյունիքի մարզում քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է․ կա վիրավոր

Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գորիսի բնակիչ, 56-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Արտյոմ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։