կարևոր
2311 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-17 09:34

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք կանգնած են սահմանին. Քիմ Քարդաշյան

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք կանգնած են սահմանին. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։

«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին: Հայաստանում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, և այժմ Ադրբեջանը սպառնում է ռմկաբոծել Հայաստանի ատոմակայանը: Միևնույն ժամանակ, հաջորդ շաբաթ կոնգրեսական փոփոխություններ են լինելու Ազգային պաշտպանության  ակտում՝ երաշխավորելով, որ ԱՄՆ-ն հնարավորություն չի տա Ադրբեջանին ռազմական օգնություն ստանալ, որն ուղղվելու է Հայաստանի և Արցախի դեմ: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և հենց հիմա դիվանագիտական ու քաղաքական միջոցներ ձեռնարկի՝ կանխելու ավելորդ էսկալացիան և մարդկային կյանքերը կորուստները:

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք կանգնած են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղաղությամբ կարգավորել: Ես կոչ եմ անում խաղաղ ճանապարհով լուծել այդ անհիմն հարձակումների հարցը այս իսկապես բարդ համավարակի պայմաններում:

Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ աջակցելու Հայաստանին»,- ասված է Թվիթերում Քարդաշյանի տեղադրած «սթորի»-ում։