797 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-17 09:09

Հակառակորդն ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել․ ՊՆ

Հակառակորդն ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են․

«Հարգելի՛ օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:

Հարգելի՛ քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ Պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ ապատեղեկատվությունն է:

Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հավելել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները։ Հակառակորդն ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել։ Եղեք զգոն և հետևեք պաշտոնական լրահոսին»։