17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում կատարած փաստահավաք աշխատանքների մասին տեսանյութ:
Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով:
«Կարող եք տեսնել հիմա ինքներդ իրական վիճակը։
Հայաստանի Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն խաղաղ համայնքներում Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա աշխատանքների մասին տեսանյութն է:
Անկախ իրավապաշտպան աշխատանքը վեր է հանել հավաստի տվյալներ 2020 թվականի հուլիսի 12-ից սկսած Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ: Արդյունքների մասին զեկույցը կազմվում է միանգամից անգլերենով՝ հրատապ ռեժիմով՝ 24 ժամ սկզբունքով: Պետք է, որ վաղն արդեն ավարտենք»,- գրել է Արման Թաթոյանը: