կարևոր
1421 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 23:03

Բայդեն, Քարդաշյան, Օբամա. հայտնի մարդկանց «Թվիթեր»-ի էջերը ենթարկվել են հաքերային հարձակման

Բայդեն, Քարդաշյան, Օբամա. հայտնի մարդկանց «Թվիթեր»-ի էջերը ենթարկվել են հաքերային հարձակման

Հայտնի մի խումբ մարդկանց թվիթերյան էջերը ենթարկվել են հաքերային հարձակումների: Նրանց թվում են ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդենը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման, միլիարդատեր գործարար Էլոն Մասքը, ռեփեր Քանիե Ուեսթը և այլք: Այս մասին տեղեկացնում է «Ամերկայի ձայնը»:

Այդ գրառումներում հիմնական կոչը դրամական հատկացում կատարելն է եղել: Նպատակը հայտնի մարդկանց անուններից հանդես գալով, ուրիշներից կրիպտոարժույթ հափշտակելն է եղել: Եղել են մոտավորապես այսպիսի գրառումներ, օրինակ Բիլ Գեյթսի հաշվից՝ «Դուք ինձ ուղարկեք 1000 դոլար, ես կվերադարձնեմ 2000-ը»:

Փորձագետներին զարմացրել է միաժամանակյա ինտենետային այս հարձակման մեծ ճակատը: Սա ցույց է տալիս, որ այն չի իրականացվել մեկ հաշվեհամարից:  CrowdStrike կիբերանվտանգության ընկերության համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչն ասել է՝ կարծում են սա սոցիալական մեդիայում հաքերային ամենալայնամասշտաբ հարձակումն էր:

Թվիթերյան այս գրառումները արագ ջնջվել են էջերից, սակայն մի տեսակ պայքար է նկատվել ջնջողների ու հարձակվողների միջեւ: Օրինակ Էլոն Մասքի թվիթերյան էջում կրիպտոարժույթի մասին գրառումը հանվելուց հետո, հայտնվել է մեկ ուրիշը, ապա` երրորդը:

Առցանց հարձակումն իրականացվել է նաեւ ընդդեմ «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, մեծ ներդրող Ուորեն Բաֆեթի, «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նեաւ «Ուբեր» եւ «Էփըլ» ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաների:

Առաջին տվյալների համաձայն՝ համացանցի այս ավազակային խումբն արդեն ստացել է ավելի քան 100 հազար դոլարի համարժեք կրիպտոարժույթ: