Օրեր առաջ՝ Անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. սա մի փաստաթուղթ է, որում ամրագրվում են ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշերը:
Հայաստանի 3-րդ հանրապետության՝ Ազգային անվտանգության առաջին եւ դեռեւս միակ ռազմավարությունն ընդունվել է 2007թ-ին: Ինչո՞վ է այն տարբերվում՝ նոր փաստաթղթից:
Մեր գործընկեր Հայկ Սահակյանը մանրամասն վերլուծում է այդ փաստաթուղթը: Նախորդ երկու ռեպորտաժներում նա անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Արցախին ու Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներին:
Հերթական՝ թվով արդեն երրորդ ռեպորտաժում նա անդրադառնում է Հայ ժողովրդի ազգային արժեքներին: