կարևոր
1483 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 21:52

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված առճակատման կապակցությամբ

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված առճակատման կապակցությամբ

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։

«Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»,-նշված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։