Իջևանի ճգնաժամային լրատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան ճեպարզույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին տեղեկությանը։
«Ադրբեջանի կողմից պաշտոնապես հայտարարվեց Ատոմակայանին հարվածելու մասին, պետք է նշել, որ որևէ պաշտոական հաղորդագրություն, հայտարարություն ՀՀ ԶՈՒ-երի կողմից չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի մասին: Ավելին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ-երի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մեր մտավորականները, մեր պաշտոնյաները արդեն այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, սա կոնկրետ հանցագործություն է»,- ասաց նա: