կարևոր
1400 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 21:06

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում»,-նշում է Եղոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա՝ 2019-ի սեպտեմբերին։

Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ։