Լեհաստանի մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է տեղի ադրբեջանցիների կազմակերպած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ադրբեջանական զինված ուժերի: Վարշավայում Ադրբեջանի դեսպանատան հարեւանությամբ անցկացվող ցուցահանդեսի ժամանակ հավաքվել է մոտ 200 ադրբեջանցի, որոնք հայրենասիրական կարգախոսներ են հնչեցրել:
Ակցիայի վայրում նաեւ հայեր են եղել: Ոստիկանությունն ուժով ցրել է ադրբեջանցիների ցույցը՝ կիրառելով նաեւ արցունքաբեր գազ: Հաղորդվում է, որ տուժել է 10 մարդ: