Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններն աշխատում են հայկական եւ ադրբեջնական կողմերի հետ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին բախումները դադարեցնելու եւ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Նա նաեւ, ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնել է, որ ներկա պահին Լավրովի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում ծրագրված չէ: