Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային: Զոհեր չկան։ Այս մասին տեղեկատվություն և կից լուսանկարներ է հրապարակել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հակառակորդի մարտական ԱԹՍ-ը 2-3 ժամ առաջ հարվածել է ՀՀ Արտակարգ իրավիճակների մեքենայի: Այս մասին ասել էր Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Վիրավոր չունենք, մեքենային են հարվածել, մեքենան այրվել է»,- ասել էր Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ ՊՆ-ն հայտնել է նաև, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: