կարևոր
1488 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 18:58

ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են

ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական աշխատանքները ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր Տեսչական մարմնի մասնագետները կրկնակի ստուգայց են կատարել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բուսաբանական այգի: Ընդհանուր դիտարկումները շարունակում են արձանագրել դրական արդյունքներ։ Այգու տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն գրանցվել, այցելուները կրել են դիմակներ, մարմնամարզությամբ զբաղվող քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ ԲԸՏՄ խստացված ստուգայցերը զուգակցվում են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգենիկ նորմերի պահպանման մասին իրազեկման և անհատական բացատրական աշխատանքներով»,- ասված է հաղորդագրության մեջ։